Հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը. առողջ ու ազգային ուժերին կոչ ենք անում միավորել ջանքերը ապազգային իշխանություններին հեռացնելու հարցում. Իշխան Սաղաթելյան (Տեսանյու


Հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը. առողջ ու ազգային ուժերին կոչ ենք անում միավորել ջանքերը ապազգային իշխանություններին հեռացնելու հարցում. Իշխան Սաղաթելյան (Տեսանյու
Փետրվար 26 14:52 2025

Հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը, ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Պայքար բոլոր ճակատներում ու ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար․ սա է այն առաջարկը, որ ՀՅԴ-ն կարող է ներկայացնել իր ժողովրդին, պայքար, որի մեջ պետք է լինենք և՛ կազմակերպիչը, և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը, քանզի հայրենիքի ու Դաշնակցության ճակատագիրը միահյուսված է»,-ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝  Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնումն այլընտրանք չունի։

«ՀՅԴ-ն առողջ ու ազգային ուժերին կոչ է անում միավորել ջանքերը ապազգային իշխանություններին հեռացնելու,  հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային պետություն ձևավորելու ու համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստան կառուցելու գործում»,- ընդգծեց նա։