«Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին, ուշադրություն հրավիրել Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի կողմից միջազգային հանրությանն ուղղված հայտարարությանը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ», - տեղեկացնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Նա ընդգծում է, որ միջազգային հանրությունը կարող է և պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ․
«Այս պարագայում լռությունը նույնքան դատապարտելի է, որքան հանցագործությունը»։