Ոչ մի դեպքում իրավունք չունեք հայ կանանց «հորդորել» օրինակ վերցնել կամ հետևել Լոպեսին, դեռ հարց է՝ ո՞վ ումից և ի՞նչ պետք է սովորի. Պապյան


Ոչ մի դեպքում իրավունք չունեք հայ կանանց «հորդորել» օրինակ վերցնել կամ հետևել Լոպեսին, դեռ հարց է՝ ո՞վ ումից և ի՞նչ պետք է սովորի. Պապյան
Օգոստոս 4 23:40 2025

 

 «JLo-ի համերգը կարող եք վայելել, հիանալ, զմայլվել, (ըստ ճաշակի…), բայց ոչ մի դեպքում իրավունք չունեք հայ կանանց «հորդորել» օրինակ վերցնել, կամ հետևել նրան»,- գրել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։ 

Նա շարունակել է. 

«Հայ կինը գաղթի ճանապարհին իր կռնակին մագաղաթներ ու գրքեր է կրել, 90-ական թվականների անլույս,անջուր և ցուրտ տարիներին երեխաներին օսլայած, ձյունաճերմակ շապիկներով ամեն առավոտ դպրոց է ճանապարհել, մոտ մեկ տարի շրջափակված Արցախում ընտանիքի համար կերակուր հայթայթել, սփոփել և ուժ է տվել, ոչ թե ողջ կյանքում առանց դադարի «բռնացել» է իր մարմնի և հոգու վրա, օրերով դուրս չգալով «ֆիթնես» սրահներից…

Դեռ մեծ հարց է, ո՞վ ումից և ի՞նչ պետք է սովորի…»։