Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Սարիկ Մինասյան՝ ՔՊ-ական, նշանակվում է ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։
Տիգրան Հովսեփյան՝ նախկին մարզպետի ՔՊ-ական օգնական, դառնում է «Դեբեդ» մասնաճյուղի ղեկավար։
Տեղի ունեցած կադրային նշանակումներն, իհարկե, պատահական չեն ու քաղաքական նույն տրամաբանության շղթայում են:
Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը հստակ էր․ պետությունը չպետք է միջամտի ՀԷՑ-ի կառավարմանը։ Այսօր ՔՊ-ն այս որոշումն ուղարկում է աղբարկղ։
Փաշինյանը պատրաստում է վարչական և ֆինանսական ռեսուրսը։ ՀԷՑ-ը, որն ունի հազարավոր աշխատակիցներ և տարածքային կառույցներ, վերածվում է ընտրական շտաբի։
Սա քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է․
ՔՊ-ն արդեն չի վստահում միայն պետական ապարատին։ Այժմ փորձում է վերահսկել նաև մասնավոր բիզնեսի առանցքային օղակները։
Այսօր կադրային փոփոխություն է, վաղը՝ լոյալ աշխատակիցների ճնշում, մյուս օրը՝ սակագնային մանիպուլյացիաներ։
ՀԷՑ-ը Փաշինյանի ձեռքում դառնում է էլեկտրաշոկային լծակ՝ ընդդեմ ժողովրդավարության»։