Մինսկում ՀՀ դեսպանին 1 տարի առաջ Երևան են կանչել. ԱԳՆ-ն նոր նշանակման հարցը չի մեկնաբանում


Մինսկում ՀՀ դեսպանին 1 տարի առաջ Երևան են կանչել. ԱԳՆ-ն նոր նշանակման հարցը չի մեկնաբանում
Օգոստոս 2 19:39 2025

Ռազմիկ Խումարյանը շարունակում է զբաղեցնել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնը, չնայած նրան Երևան՝ խորհրդակցությունների կանչելուց հետո անցել է ավելի քան մեկ տարի։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Ռազմիկ Խումարյանը շարունակում է հանդիսանալ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան»,-  ասել են ԱԳՆ-ից:

Լրատվամիջոցը նախարարությանը նաև հարցրել է` ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք նոր դեսպաններ ուղարկել Մինսկ և Կիև: Այդ հարցին ԱԳՆ-ն չի պատասխանել։

«Հայաստանի Հանրապետության դեսպանների նշանակման և հետկանչման մասին հանրությունը պատշաճ կարգով տեղեկացվում է», - պատասխանել են ԱԳՆ-ից: