ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ծեծկռտուքի մասնակից է դարձել


ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ծեծկռտուքի մասնակից է դարձել
Օգոստոս 4 22:07 2025

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել։ Sputnik Արմենիայի տվյալներով` բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։

 

ՆԳՆ-ից էլ հայտնեցին, որ միջադեպից հետո կան ձերբակալվածներ։ «Միջադեպի երեք մասնակից ձերբակալվել են և բերման են ենթարկվել քննչական կոմիտե», – ասացին ոստիկանությունից:

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Շանթ Բագրատյանը քաշքշուկի մեջ է մտել նաև պարեկների հետ, որոնք, դեպքի վայրում գտնվելով, միջամտել են։