Վեհափառը և իրավապաշտպանները քննարկել են իշխանության կողմից եկեղեցականների դեմ իրականացվող արշավը


Վեհափառը և իրավապաշտպանները քննարկել են իշխանության կողմից եկեղեցականների դեմ իրականացվող արշավը
Օգոստոս 4 20:26 2025

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին շրջանում իշխող քաղաքական ուժի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող անօրինական արշավին։ Նախաձեռնության անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ օրենքի շրջանակում եկեղեցու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ի պաշտպանություն Եկեղեցու և եկեղեցականաց ներդրած ջանքերի համար։