Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու մարմինը


Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու մարմինը
Օգոստոս 4 22:29 2025

Օգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: 

Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: