Աշխարհահռչակ ամերիկացի փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի հետ Ստամբուլում հետաքրքիր միջադեպ է գրանցվել. Chanel խանութը հրաժարվել է նրան ներս թողնել՝ հայտնելով, որ բուտիկում արդեն չափազանց թվով հաճախորդներ կան։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ իր համերգից մեկ օր առաջ, Լոպեսը եղել է Ստամբուլի շքեղ Istinye Park առևտրի կենտրոնում, որտեղ անվտանգության աշխատակիցը նրան թույլ չի տվել մուտք գործել Chanel խանութ։
Լոպեսը հանգիստ է արձագանքել կատարվածին՝ ասելով․ «Լավ, խնդիր չկա» և հեռացել է։ Ավելի ուշ խանութի աշխատակիցները մոտեցել են Լոպեսին՝ հրավիրելով նրան ներս մտնել, սակայն, ըստ Patronlar Dünyası բիզնես-կայքի, նա մերժել է առաջարկը։