Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ երևանյան համերգի բացումն անի Իվետա Մուկուչյանը


Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ երևանյան համերգի բացումն անի Իվետա Մուկուչյանը
Օգոստոս 4 12:46 2025

«Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում  համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը նախօրեին հանդես եկավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

Համերգի բացումը DJ-ի փոխարեն պետք է իրականացներ երգչուհի Իվետա Մուկուչյանին, Լոպեսի թիմը չի ցանկացել, որ երևանյան համերգը բացի հենց Մուկուչյանը։

Ինստագրամյան «սթորի» բաժնում Իվետա Մուկուչյանը ներկայացրել է Ջենիֆեր Լոպեսի թիմի պատասխան, ըստ որի՝ «ոչ, նա շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք»:

 Մուկուչյանը գրել իր մեկնաբանությունը.

«Ես արդեն եզակի բացման շոու էի նախապատրաստում Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Ես կարծում եմ՝ սա մեծ գնահատական է, իսկ ես համերգը կվայեմ ամբողջովին հանգիստ վիճակում»: