Երևան քաղաքի Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։