Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղեկություններ են ստացվել, որ Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի:
Պարզվել է, որ Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող դպրոցի տարածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ծ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված դպրոցում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս շինարարական երկաթե կոնստրուկցիաները թափվել են նրա վրա։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի փատով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Շիրակի շինհրապարակում երկաթե կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրա․ մահացել է

