ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Փաշինյան-Թրամփ-Ալիև սպասվելիք հանդիպումը Վաշինգտոնում


ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Փաշինյան-Թրամփ-Ալիև սպասվելիք հանդիպումը Վաշինգտոնում
Օգոստոս 7 20:30 2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տեղի կունենա վաղը Վաշինգտոնում։ Այս մասին «Report»-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։

Նրա խոսքով, ՄԱԿ-ը միշտ աջակցել և խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ ցանկացած առաջընթաց։

«Մասնավորապես, այս առումով շատ կարևոր էին մարտ ամսին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Գլխավոր քարտուղար Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վաղվա հանդիպումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ընդգծել է Ֆարհան Հաքը։