Նիկոլը խնդիրը լուծող չի, Նիկոլը հենց խնդիրն է. Աշոտյան (Տեսանյութ)


Նիկոլը խնդիրը լուծող չի, Նիկոլը հենց խնդիրն է. Աշոտյան (Տեսանյութ)
Օգոստոս 5 14:42 2025

Նիկոլը տվեց Արցախը՝ մարսեց, տալիս է Սյունիքը և մարսելու է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արտապատվիրակել, եսիմ ինչ անել, այդ բոլոր նորալեզու ձևակերպումները շատ տիպիկ են ճշմարտությունը քողարկելու համար»,-ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում իշխանությունները գնալով դառնում են անբարո, ընդդիմությունը՝ անմրցունակ։

«Մեզ պետք է վերադարձնել ընդդիմության մրցունակությունը։ Ընդհանրական ընդդիմությունը դեռ ասելիք ունի։ Նիկոլն, այո, ունի ծրագիր, դա հիվանդին մեռցնելու ծրագիր է։ Այս կառավարությունը խնդիրները լուծելու համար չի, այս կառավարությունը տեղից խնդիր է։ Որպես բժիշկ բացատրեմ. մենք ունենք «ռակ»՝ ի դեմս Նիկոլի, մետաստազներ՝ ի դեմս իր կողմից ստեղծված բազմաթիվ խնդիրների։ Նիկոլը խնդիրը լուծող չի, Նիկոլը հենց խնդիրն է»,-ասաց Աշոտյանը։

Նա ասաց, թե անլուրջ կվերաբերվի այն ընդդիմադիր գործչին, ով տուրք կտա որոշակի պոպուլիզմին և կպատմի, թե ինչ ծրագրով է գալու.

«Մենք չգիտենք երկրի իրական վիճակը, որովհետև այն թաքցնում են մեզնից»։