Օգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի փաթեթ և պոլիէթիլենային տոպրակ՝ լցված դարձյալ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով։
Երիտասարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը «կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։