Կհաջողվի Նիկոլի հարձակումը, կփլվի՞ դրանից եկեղեցին, իհարկե ոչ: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Բայց դա չի նշանակում, որ պետք է նստել, հավատալ եկեղեցու աստվածային ուժին և ասել` մեկ է` չի հաջողելու, չէ, ես չեմ կարծում, որ պետք է շատ բեռ մնա եկեղեցու վրա , եկեղեցին պաշտպանելու համար, դա ճիշտ չէ, այդպես սխալ է:
Իհարկե առաջնահերթ է Վեհափառի խոսքն, իր ակնկալիքներն իր հավատավոր հոտից: Վեհափառի ակնկալիքն իր հավատավոր հոտից այս պրոցեսների մեջ առաջնայինն է: Բայց հավատավոր հոտը ևս, հետևելով իր հովվին, պետք է հույսը չդնի այն փաստի վրա, որ Նիկոլն ուր էր, որ եկեղեցին կար, հա, որ եկեղեցին սովետի ժամանակ էլ չքանդվեց, ճիշտ է բայց 70 տարի տանջվեց: Այսինքն այս օրինակները, որ բերում ենք, հիշենք, որ սովետը ժամանակին եկեղեցու դեմ 70 տարի պայքարեց ու քանդում էր, մենք այդ տարինե՞րն ենք ուզում համբերել:
Անձնական կյանքը չի սահմանափակվում անկողնով: Ասել, որ սրբազանները պիտի անձնական կյանք չունենան տոտալ տխմարություն է ժողովրդավարության տեսակետից»,-ասաց Աշոտյանը։