Ադրբեջանը նոր կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի, և հիմքերից ամենակարևորն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն է, հիմա այս ֆոնին ՀՀ-ն իրավունք ունի՞ բանակ ունենալու. Փաշինյան (Տեսանյութ)


Ադրբեջանը նոր կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի, և հիմքերից ամենակարևորն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն է, հիմա այս ֆոնին ՀՀ-ն իրավունք ունի՞ բանակ ունենալու. Փաշինյան (Տեսանյութ)
Հունվար 31 15:40 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսին անդրադաձավ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի 3 պահանջներին։

Փաշինյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված ինքն արձագանքել է՝ հղում կատարելով ՀՀ ՍԴ-ի որոշմանը՝ սահմանազտման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման գործի շրջանակներում, որ դե յուրե հաստատված է՝ ՀՀ  Սահմանդրության մեջ Ադրբեջանից սահմանային պահանջներ չկան։

«Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանդրության մեջ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ կան, բայց մենք նրանց Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում, որովհետև Խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված մասում վավերացնելու և ստորագրելու դեպքում այդ հարցերը փակվում են»,-ասաց նա։ 

Փաշինայնն անդրադաձավ երկրորդ պահանջին, որը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և ասաց՝ ինքն ասել է, որ համաձայն են լուծարելուն։

«Հետևյալ հիմնավորմամբ, եթե չկա կոնֆլիկտ, դրա սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է։ Բայց մենք ուզում ենք համոզվենլ, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում, ոչ թե Ադրբեջանի մղումն այն է, որ հիմա լուծարենք, հետո նոր կոնֆլիկտ սկսենք ՀՀ-ի տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով։ Եթե դա նշանակում է խաղաղություն, մեր ինչի՞ն է պետք ԵԱՀԿ Մինսկի խումբը»,-ասաց նա։

ՀՀ վարչապետը միաժամանակ հարց բարձրացրեց՝ իսկ կա՞ հիմք մտածելու, որ Ադրբեջանը նոր կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի․«Նման հիմքեր կան, և այդ հիմքերից ամենակարևորն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն է, որը ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնական մակարդակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», այլևս համապատասխան անունով կազմակերպության հայցակագում ձևակերպումներ են դրված, որը նշանակում է, որ ոչ միայն այդ կազմակերպույթունը, այլև խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի անռնվազն 60 տոկոսը»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ-ի տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» և այս բառապաշարի ներքո ցանկացած թեմա ՀՀ-ի համար քննարկելի չէ»։

Խոսելով արդեն Ադրբեջանի երրորդ պահանջից, ըստ որի, ՀՀ-ն պետք է վերադարձնի ձեռք բերված զենքերը և չզինվի, Փաշինյանը նշեց. «Հիմա այս ֆոնին ՀՀ-ն իրավունք ունի՞ բանակ ունենալու, որը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Մենք հարևաններից որևէ մեկից տարածքային պահանջներ չունենք, ՀՀ-ի բանակի միակ խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն ու անվտանագությունն է, ուրիշ խնդիր ՀՀ բանակը չունի և չի ունենալու»։

Ըստ նրա, եթե Ադրբեջանն ունի ՀՀ-ի սպառազինության հետ կապված մտահոգություններ և հարցեր, նույնն էլ ՀՀ-ն ունի․«Մենք առաջարկել ենք՝ ստեղծել սպառազինություների փոխադարձ վերահսկման և հետաքննության համատեղ մեխանզիմներ»։