«Ընտանեկան փոդքասթ»-ի ստուդիայի ձևավորումն իրականացվել է մեր անձնական միջոցներով, 700 հազար դրամ է ծախսվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը․ «Որտեղի՞ց մեզ 700 հազար դրամ։ Մեր անձնական միջոցներից՝ աշխատավարձից։ 2024 թվականին Աննայի սեփականությունը հանդիսացող «Կինո Հայրենք»-ի մեր բնակարանը վաճառել ենք։ Վարչապետի կեցավայրում է տեղի ունենում, նկարահանումն էլ իրականացնում է այն խումբը, որի աշխատանքային պարտականությունը վարչապետի գործունեությունը լուսաբանելն է։ Որքան էլ փոդքասթն ընտանեկան է, բայց դա վարչապետի գործունեության մաս է»,- ասաց նա։ |