Հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայություն իրականացնելը երկու երկրների քաղաքական կամքի խնդիրն է, եթե ինչ-որ բան փոխվի, դա էլ կփոխվի. Փաշինյան


Հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայություն իրականացնելը երկու երկրների քաղաքական կամքի խնդիրն է, եթե ինչ-որ բան փոխվի, դա էլ կփոխվի. Փաշինյան
Հունվար 31 20:19 2025

ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին մենք արդեն որոշակի համատեղ ծառայություն իրականցնում ենք. ի պատասխան Aysor.am-ի հարցին, թե հայ-թուրքական սահմանից արդյո՞ք դուրս կգան ռուս սահմանապահները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ «Զվարթնոց» օդանավակայանում արդեն 100 տոկոսով են հայ սահմանապահներն իրականացնում ծառայությունը։

«ՌԴ սահմանապահ զորքերին շնորհակալ ենք, որ իրենք այս ընթացքում այդ աջակցությունը ցուցաբերել են»,-ասաց Փաշինյանը։ 

Բացի այդ, ըստ նրա, Իրան-Հայաստան սահմանի անցագրային կետը 100 տոկոսով ՀՀ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո է. «Այդ հատվածում ՀՀ սահմանապահ զորքերը նույնպես սկսել են ծառայություն իրականցնել»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայություն իրականացնելը երկու երկրների քաղաքական կամքի խնդիրն է։ «Քանի կա այդ կամքը համագործացելու, մենք կհամագործակցնենք, եթե ինչ-որ բան փոխվի, դա էլ կփոխվի։ Մենք հիմա համատեղ ծառայություն ենք իրականացնում և չեմ էլ բացառում, որ այդ համատեղ ծառայությունը կընդլայնվի»,-ասաց նա։

Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է ՀՀ-ն Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունները խզի՝ Փաշինյանը պատասխանեց. «Պրոցեսները տեսնում եք, առնվազն մենք այս պահին ակտիվ հարաբերություններ չունենք, հետագա իրադարձություններն իրենք իրենց ցույց կտան»։