Մենք գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց մեջ անդրադարձ կա նաև Բաքվում պահվող հայերին. Փաշինյան


Մենք գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց մեջ անդրադարձ կա նաև Բաքվում պահվող հայերին. Փաշինյան
Հունվար 31 22:53 2025

Նրանք պահվում են կալանքի տակ՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Բաքվում ապօրինաբար պահվող հայերին:

«Մենք գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին: Արդյո՞ք, այդ թեմաների մեջ կա անդրադարձ  գերեվարված անձանց, գերիներին, պատանդներին: Իհարկե, կա, աներկբա կա, անընդհատ կա:

Կա նաև անհետ կորածների մասին, չի կարող չլինել»,- նշել է նա: