Վաղվանից սկսում ենք անվճար երթեւեկել տրանսպորտում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյան:
«Ամերիկյան հեղափոխությունը սկսվեց բրիտանական թեյի ավելի ցածր մաքսավճարի օրենքից, ի տարբերություն մյուս երկրներից բերվող թեյից, որը փոխեց աշխարհի զարգացման ընթացքը։
- Ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց հացի գների թանկացման պատճառով, սակայն վերաճեց համաշխարհային կարգի եւ քաղաքակրթական արժեքների փոփոխության։
- Ռուսաստանի Փետրվարյան հեղափոխությունը սկսվեց հացի դեֆիցիտից եւ տրանսպորտի աշխատանքի խափանումից, որը դարձավ գլոբալ փոփոխությունների սկիզբ»,- գրել է նա։