Հրապարակում երգվող երգը Իրանի Թավրիզ քաղաքի փողոցային երգիչները անգիր գիտեն ու նաև ադրբեջանական թիվիներ նայող միջին վիճակագրական թավրիզցին գիտի՝ ոչ շատ ընտիր ու ոչ առանց սխալների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
«Ժամանակին մեզ համար էին նաև երգում Թավրիզի փողոցներում՝ որպես նշան հայ-իրանական բարեկամության ու Արցախի հայկական պատկանելության։
Մի քանի տարի առաջ նույնիսկ նկարել ենք ու պիտի որ մնացած լինի։
Բայց էստեղ հարցը նրանում է, թե ով է էս մարդկանց հանձնարարել, որ գան ու Երևանի հրապարակում սա երգեն։
Քիչ է հավանական, որ պատահականություն լինի։
Երգի ադրբեջանական տարբերակը կդնեմ մեկնաբանություններում»։