«Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում 30-ամյա տղամարդու մարմին է հայտնաբերվել


«Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում 30-ամյա տղամարդու մարմին է հայտնաբերվել
Հունվար 31 18:12 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում տղամարդ է մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ղ-ն է, ով հունվարի 23-ից «սուր աֆեկտիվ համախտանիշ» ախտորոշմամբ նշված վայրում ստացիոնար բուժման մեջ է գտնվել։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։