5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հունվար 31 17:55 2025

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 000 բնակչություն ունեցող Սինաբանգ քաղաքից 103 կմ հյուսիս-արևելք (Սումատրա կղզի), օջախը գտնվել է 29 կմ խորության վրա։

Ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։