Եթե Աննա Հակոբյանը որոշի անդամագրվել ՔՊ-ին, վարչությունը կքննարկի այդ հարցը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)


Եթե Աննա Հակոբյանը որոշի անդամագրվել ՔՊ-ին, վարչությունը կքննարկի այդ հարցը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հունվար 31 17:29 2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր ընտրական ցուցակները ձևավորվում են որոշակի ժողովրդավարական ընթացակարգով, և 2026 թվականի համամասնական ցուցակը ձևավորվելու է կուսակցության համաժողովի պատվիրակների քվեարկության արդյունքում, և սա նորություն չի մեր կուսակցության համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2026թ-ի ընտրություններին ՔՊ-ի ցուցակով՝ Աննա Հակոբյանի  առաջադրվելուն, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կուսակցության կանոնադրության մեջ տարբերությունը հետևյալն է, որ եթե ընտրությունը հերթական է, համաժողովն է ընտրում, եթե արտահերթ է, վարչությունն է հաստատում, ձևավորում ցուցակը, հետո մյուս ընթացակարգերով կարծեմ էլի համաժողովը հաստատում է։ Աննա Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, եթե կորոշի անդամագրվել, այդ դիմումը, ինչպես մյուս դիմումները, կուսակցության վարչությունը կքննարկի»,- ասաց Փաշինյանը: