«Խայտառակություն է». ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակը Նիկոլ Փաշինյանը ձախողված է համարում


«Խայտառակություն է». ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակը Նիկոլ Փաշինյանը ձախողված է համարում
Հունվար 31 15:19 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ լրագրողներն ԱՆԻՖ-ի հետ կապված գործի քննությունից ավելի շատ բան գիտեն, քան՝ ինքը։

 

«Դուք ավելի լավ եք տեղեկացված, թե քանի քննիչ կա, ես քրեական գործերի մեջ այդքան չեմ կարող խորանալ»,- ասուլիսի ժամանակ ասաց նա։

 

ԱՆԻՖ-ի հետ կապված իրավիճակը Փաշինյանը ձախողված է համարում։

 

«Գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ, ինչ բառ ուզում եք՝ ասեք, ես համաձայն կլինեմ այդ բառերի հետ»,- նշեց նա։