Այսինքն 1999 թվ. Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ դուք էլ ուրախացաք, որ պատրաստ է Ղարաբաղը տալ. այլևս բանավեճի չեմ հրավիրում նախկին նախագահներին, բանավիճելու բան չկա: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ազատության»կողմից ԱՄՆ Պետդեպի գազնազերծած հրապարակմանը, ըստ որի Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը բանակցել են Մեղրին Ղարաբաղի դիմաց զիջելուն:
«Բա ինչի եք ՀՀ ինքնիշխան տարածքից տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը վերցնեք: Եթե իմ ժամացույցը տալիս եմ Ձեզ, դուք ձերը տալիս եք ինձ, հիմա ես ճանաչու՞մ եմ, որ այդ ժամացույցը ձեզ է պատկանում, թե չեմ ճանաչում:
Մեղրիի ռազմավարական նշանակությունն ակնհայտ է ու խոսելու բան չկա այդտեղ: Եթե դու Ղարաբաղը չես ճանաչում Ադրբեջանի կազմում, ինչի ես քո երկրի ինքնիշխան տարածքից կտոր տալիս, որ Ղարաբաղը վերցնես»,-ասել է նա:
Փաշինյանը նաև նշել է Վարդան Օսկանյանի նշածը, ըստ որի նա նշել է, որ ինքն ու Վազգեն Սարգսյանն էլ էին Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև հանդիպման ժամանակ:
«Ասում է, երբ որ Քոչարյանը դուրս եկավ ասեց, որ Ալիևը սենց բան է ասել, նա նշել, է որ իրենց առաջին ռեակցիան այնն է եղել, որ Ալիևը պատրաստ է Ղարաբաղը տալ: Ինչի՞ Ղարաբաղն Ալիևին էր, որ պատրաստ էին տալ: Այսինքն 1999 թվականին Ղարաբաղն Ալիևի՞ն էր, որ դուք էլ պատրաստ էիք Ղարաբաղը տալ: Հիմա ես կարող եմ ասել՝ բանավեճի չեմ հրավիրում նախկին նախագահներին, որովհետև արդեն բանավիճելու բան չկա, հրապարակված փաստաթղթերը բանավեճը դարձրին անիմաստ»,- ասել է նա: