Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Թումանյան» շաուրմայանոցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, պայթյունի հետևանքով ավտոմեքենայի դիմապակին շպրտվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 43 երթուղու ավտոբուսի վարորդը, ավտոբուսում պահվող կրակմարիչով (ագնետուշիտել) կարողացել է արագ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։
Այրվածքներ ստացած վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Այրվացքաբանության ազգային կենտրոն, սակայն վարորդի՝ դեպքի վայրում հավաքված ընկերներից մի քանիսն էլ նշում էին, որ այնտեղից նրան տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Մհեր Կ․-ն է։ Այժմ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում պայթյուն տեղի ունեցել։