Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու մայիսի 9-ի տոնակատարություններին։
Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ Հայաստանը որդեգրել է բալանսավորված արտաքին քաղաքականություն ու դրա մեջ ամենևին չի մտնում, որ Հայաստանը մեկ ուղղությամբ իր հարաբերությունները կառուցելու է ի հաշվիվ այլ հարաբերությունների։
«Առավել ևս, երբեք չի եղել, որ մենք Ռուսաստան այցեր չենք ունենալու ու Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու ու չենք խորացնելու․ ինձ համար, ճիշտն ասած, հասկանալի չեն մեկնաբանությունները»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մոսկվայում հանդիպումների ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր։
«Նման առիթները բաց թողնելը ճիշտ չի լինի»,- ասաց նա։
Փաշինյան-Պուտին շփումներ կլինեն, բայց թե որքանով կֆորմալացվեն՝ Փաշինյանը վստահ չէ, գրաֆիկը շատ խիտ է։
«Բայց որ շփումներ կլինեն՝ ակնհայտ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։