«Ապրիլի 30 Նոր Նորքի համայնքապետը ուղիղ եթերում լրատվամիջոցների առկայությամբ, բառի բուն իմաստով, տասնյակից ավեի անձիք հարձակվելով, ծեծի են ենթարկել բլոգեր Արթուր Չախոյանին, և ինչի՞ց հետո էս դեպքը տեղի ունեցել։ Բլոգերը և ընդդիմադիր ավագանու անդամը բացահայտել են կոռուպցիոն սխեման, որով Լիլիան առ առ ՍՊ, որի տնօրենը Նարեկ Պողոսյանն է ՝ ՔՊ-ի ցանկով ավագանու անդամ, ստանում է քաղաքապետարանից 1 անձի գնումներով միլիոնավոր դրամների բազմաթիվ պայմանագրեր։ Այդ պայմանագրերից մեկով մանկապարտեզ պիտի կառուցեր Նոր Նորքում, որը պիտի շահագործման հանձնված լիներ 2024-ի սեպտեմբերին»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով․
«Մարդիկ գնացել են, բացահայտել են 2025 ապրիլին, որ էդ մանկապարտեզը շատ հեռու է շահագործման հանձնելու վիճակի լինելուց, ու ի՞նչ է սրան հաջորդել։Հաջորդել է հայհոյանքը և ծեծը, որը բոլորս տեսել ենք։ Հիմա ես ուզում եմ իմանալ, քանի որ ձեր կոալիցիոն գործընկերը արդեն իսկ էդ դրվագը անվանել են ինքնիշխանության համար մարտեր, ասում է՝ ծեծել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահելու համար։ Ես հիմա ուզում եմ էս 2 դրվագով կոռուպցիայի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի և բռնությանը դեմ եղող Նիկոլ Փաշինյանի կարծիքը իմանալ։ Ձեր համար կարծես թե նորմալ է, որ էս վիճակն է, ձեր թիմին պատկանող մարդուն է հանձնվում մեկ անձից գնումներով միլիոնավոր դրամների պայմանագրեր, տասնյակ ու 100-ավոր միլիոնավոր դրամների, և 2-րդ-ը՝ դուք էլ եք կարծում, որ ընդունելի է ծեծել, այսինքն, ծեծե՞լ են Հայաստանի ինքնիշխանության համար բլոգերին, ով բացահայտել է կոռուպցիոն սխեման»։
«Դուք նշեցիք դրվագ, որը ես էդքան էլ չգիտեմ մանրամասն։ Վկայակոչում եք կոռուպցիոն սխեմա և այլն, բայց ուզում եմ ասել հետևյալը, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից»,- պատասխանեց Փաշինյանը։