Այսօր երկրապահների օրն է և այդ կապակցությամբ շնորհավորում եմ մեր տղաներին, բանակին, ժողովրդին. Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Գիտեք՝ Շուշիի ազատագրմանը ես էլ եմ մասնակցել, վիրավորվել եմ։ Դա իմ ամենաերջանիկ օրերից մեկն է եղել։ Երկրապահներս նույն առաքելություն ենք կատարելու, Վազգենի թողած պատգամը մինչև վերջ տանելու ենք»,-ասաց Միքայելյանը։
Հարցին՝ «Հարսանիք լեռներում» լինելո՞ւ է՝ Միքայելյանը պատասխանեց.«Իսկ գիտե՞ք, թե ինչու է այդ օպերացիան այդպես կոչվել։ Լավ է, գոնե այդ մեկը գիտեք։ Եթե մի քիչ խելոք լինենք, կկարողանանք ազգովի համախմբվել, դեռ ճամփա ունենք անցնելու։ Ես չեմ լռում, ես դիրքերում որոնում եմ»։