էն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի և զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշ փշալարեր կան. Փաշինյան


էն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի և զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշ փշալարեր կան. Փաշինյան
Մայիս 7 18:39 2025

Դժվարանում եմ ասել, թե Ազատամուտի մոտակայքում ինչ ականազերծում կարող է տեղի ունենալ, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուրիշ բան կարող եմ ասել. էն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշակի փշալարեր կան։ Մեր գործընկերներին ասացի, որ դա կարող է սխալ տպավորություն թողնել։ Պարզեցի, որ այդ հատվածում որոշակի ականային  մտավախություններ կան, ՊՆ-ն և սահմապահները փշալարով փակել են, որպեսզի ևս մեկ անգամ ականազերծման աշխատանքներ իրականացնեն»։

Ինչ վերաբերում է սահմանազատման հետ կապված աշխատանքներին, Փաշինյանն ասաց.

«Դուք գիտեք, որ այս ընթացքում սահմանազատման աշխատանքներ, առանց դրանց մասին հայտարարելու, տեղի չեն ունեցել, չեն ունենալու և չեն կարող տեղի ունենալ։ Սահմանազատումը սկսվում է՝ զուգահեռ տեղեկատվություն է լինում։ Այն սպասումը ձևավորել, թե՝ վա՜յ, կարող է սահմանազատման աշխատանք տեղի ունենալ, այդքան էլ ճիշտ չէ»։