86 մլն. դրամ շուկայական արժեքով 30 հազ. քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան


86 մլն. դրամ շուկայական արժեքով 30 հազ. քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան
Մայիս 8 11:40 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Դատարանի վճռով Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի  Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 30 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 86 միլիոն դրամ»։