Ով պետական բյուջեից փող է տանում՝ իմ անձնական թշնամին է, իսկ թաղապետի հարցով կզբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են, այդ թվում՝ Քննչական կոմիտեն. Նիկոլ Փաշինյան


Ով պետական բյուջեից փող է տանում՝ իմ անձնական թշնամին է, իսկ թաղապետի հարցով կզբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են, այդ թվում՝ Քննչական կոմիտեն. Նիկոլ Փաշինյան
Մայիս 7 18:05 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել իր թիմից։

 

«Եթե նույնիսկ այսօր մեր թիմից է ու հանկարծ պարզվի, որ ինքը կոռուպցիոն սխեմայի մեջ է, այդ պահից կդադարի լինել մեր թիմի անդամ»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

 

Փաշինյանն ասաց, թե ով պետական բյուջեից փող է տանում՝ իր անձնական թշնամին է․

 

«Ով ուզում է՝ լինի»։  

 

Անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ նա ասաց, թե բռնությունը չի կարող ընդունելի լիներ իր համար։

 

«Դատապարտում եմ կոնկրետ դեպքը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ինքը չի զբաղվում բռնարար թաղապետի հարցով։

 

«Բայց թաղապետի հարցով կզբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում՝ Քննչական կոմիտեն, իրավապահ մյուս մարմինները, իսկ երբ հարցը կդառնա քաղաքական, արդեն կունենա քաղաքական որոշակի գործիքներ, որոնք կկիրառվեն»,- հավելեց նա։