Նիկոլ Փաշինյան, երեխայական «կրուտիտներ» անելու փոխարեն հրապարակիր 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Հրապարակիր նախ և առաջ 2019-ի ապրիլ-հունիսին քեզ փոխանցված առաջարկներն ու պատասխաններդ։ Ի՞նչ ես եկել շոուներ բեմադրում։ Բանավիճո՞ղ ես, Ալիևի հետ բանավիճեիր, ոչ թե հնազանդորեն կատարեիր նրա հրահանգները։ Հազար տարի էլ անցնի, Արցախ հանձնողի անունը պարզ է բոլորին,Վաշինգտոնից մինչև Մոսկվա։
Արցախը ճանաչել ես Ադրբեջանի մաս դու՝ Նիկոլ։ Դրա մասին ասել է նաև քո սիրելի Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյա Բորելը»,-գրել է նա։