Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան


Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան
Մայիս 17 13:32 2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակներում այցելել է օկուպացված Արցախի Վարանդայի շրջան։
 
BelTA գործակալությունը հայտնում է, որ Լուկաշենկոն թռչել է Վարանդա (Ֆիզուլի) քաղաք։ Օդանավակայանում նրան դիմավորել է Իլհամ Ալիևը, ով իր բելառուս գործընկերոջը պատմել է այդ տարածքների վերականգնման և զարգացման, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքների մասին։