Հայտնի է, թե ով է նշանակվել Կաթողիկոսի դեմ ճակատամարտի «գերագույն հրամանատար»․ «Իրավունք»


Հայտնի է, թե ով է նշանակվել Կաթողիկոսի դեմ ճակատամարտի «գերագույն հրամանատար»․ «Իրավունք»
Հուլիս 23 08:29 2025

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն` Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ Կաթողիկոսը պետք է մինիմում մինչեւ Սուրբ Խաչ գնացած լինի։ «Պլանավորում ենք մինչեւ Խաղողօրհնեք, վատագույն դեպքում մինչեւ Սուրբ Խաչ դավայ-դասվիդանիյա կանի»,- ըստ ՔՊ-ական աղբյուրների, հայտարարել է շեֆը թիմակիցներին։

 

Ըստ նույն լուրերի, միաժամանակ մի քանի ճակատով գործողություններ են սկսվելու. հանրահավաքներ եկեղեցու ներսում, հոգեւորականների ձերբակալում, կոմպրոմատների «սլիվ» համացանցում։

 

Ըստ ՔՊ-ականների, Կաթողիկոսը հեռանալու է ինքնակամ` չդիմանալով ճնշումներին։ Նկատենք, որ Եկեղեցու դեմ ճակատամարտի «հրամանատար է» նշանակվել, ըստ շրջապառվող լուրերի, Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը որպես ճակատամարտի նշանաբան օգտագործելու է «չվախենաք» բառը։

 

Տարածված լուրերի համաձայն, Ասում են վերջինիս անմիջական օգնական է նշանակվել հայտնի գարդասիլագետ Արսեն Թորոսյանը։ Վերջիններս հավաստիացրել են.«շեֆ ջան դու խնդիր չունես»։