Կալուգայի Սամոյին և տեռորիստ տերտերներին թվում է, թե դատական հայցերով կարող են մեզ լռեցնել. Արսեն Թորոսյանի արձագանքը


Կալուգայի Սամոյին և տեռորիստ տերտերներին թվում է, թե դատական հայցերով կարող են մեզ լռեցնել. Արսեն Թորոսյանի արձագանքը
Հուլիս 22 11:12 2025

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հաստատել է, որ իր նկատմամբ 9 մլն դրամի չափով հայցի ապահովման միջոց է կիրառվել։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

 

«Ապաքաղաքական բարերարները

 

Բազմիցս ապացուցվել է, որ փողի քանակությունը բացարձակ չի նշանակում նաև խելքի առկայություն, հատկապես՝ քաղաքական։ Կալուգայի Սամոյին և տեռորիստ տերտերներին թվում է, թե դատական հայցերով կարող են մեզ լռեցնել։

 

Անդրադառնալով իմ մասին այսօրվա հրապարակմանը, հաստասում եմ, որ իմ դեմ ներկայացված հայցում «մեծն բարերար» Սամոն դատարանին միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել 9մլն դրամի չափով և ինձ համար դեռևս անհասկանալի պատճառներով և հիմնավորումներով դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը։ Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում։

 

Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից։

 

Իսկ Կալուգայում իր հարստությունը դիզած «բարերար» Սամոյին մի բան կասեմ, էդքան կաս դու կամ քո «պաշտպանության խոդհուրդը» մեր քաղաքական հայտարարություններին քաղաքական պատասխան տուր, թեև ակնհայտ է, որ այդքան չկաք ոչ դու, ոչ էլ քո վարձու «պաշտպանները»»,-գրել է նա։