Ընդդիմությունը փափագում էր, որ Իրանն ու ՌԴ-ն ռումբերով պատերազմ կհայտարարեն ՀՀ-ին. ՔՊ պատգամավոր


Ընդդիմությունը փափագում էր, որ Իրանն ու ՌԴ-ն ռումբերով պատերազմ կհայտարարեն ՀՀ-ին. ՔՊ պատգամավոր
Օգոստոս 12 15:05 2025

ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը գրել է. «Ընդդիմությունը կանխատեսում և փափագում էր, որ Իրանն ու Ռուսաստանը ռումբերով պատերազմ կհայտարարեն Հայաստանին։ Ինչպես միշտ ընդդիմությունը բոլորովին չի պատկերացնում, թե որքան բարդ քաղաքականություն են վարում պետություն ունեցող ժողովուրդները։

 

Պատերազմ չհայտարարվեց, եւ ահա դժկամորեն-ծուլորեն հրապարակվում են ընդդիմության հայտարարությունները, որտեղ նորից ու կրկին տեղ է գտել հինուբարի օքսիմորոնը՝ հետ բերել մի կողմից արդարությունն ու մարդու իրավունքները և մյուս կողմից՝ Ռուսաստանին։

 

Այսպես ՀՀԿ-ն մեղադրում է կառավարող ուժին «գեոպոլիտիկ արկածախնդրության մեջ» և պահանջում «արդարության վրա հիմնված» խաղաղություն։

 

«Հայաստան» դաշինքը նույնպես պահանջում է «միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշներ» և միևնույն ժամանակ «շահերի բազմակողմ համադրում» և «արտաքին դաշնակիցների ներգրավում»։

 

Մի խոսքով՝ ընդդիմությանը պետք է մի բան, որը կա՛մ գոյություն չունի, այն է՝ աշխարհաքաղաքական արդարություն, կա՛մ մի բան, որ, իհարկե, գոյություն ուներ՝ աշխարհաքաղաքական «ազդեցության գոտի» հռչակված Հարավային Կովկասում աշխարհից արդարություն պահանջող հայ ժողովուրդ և հարատև կոնֆլիկտ»։