ՀՀ կառավարությունը 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների իրավահաջորդներին տրամադրել է 670 միլիոն ՀՀ դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրին 67 միլիոն դրամ, և այդ ահռելի, անհասկանալի գումարը հիմա քրեական գործով պահանջում են ՀՀ երկրորդ նախագահից և մյուսներից, գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«Սա այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի իրավահաջորդը թե՛ ՀՀ կառավարության կողմից և թե՛ առհասարակ՝ որևէ դրամի փոխհատուցում չի ստացել, ավելին՝ նույնիսկ քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա նյութական վնասը որևէ չափով չի վերականգնվել։
Իհարկե, տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի համար դա որևէ նշանակություն չունի, վերջինս միայն իր աղջկա մահվան մեջ մեղավոր անձանց քրեական պատասխանատվությունն ու խիստ պատիժն է կարևորում, բայց սա ընդամենը արձանագրենք ողջամիտ մարդկանց հետևությունների համար»,-գրել է Ասլանյանը: