Այս տարվա փետրվարին Մոսկվայի «Ալիյե Պարուսա» բնակելի շենքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել էր «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, իրականացրել է մահապարտ-ահաբեկչը, որին խաբել են ուկրաինացի հեռախոսային խաբեբաները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ն։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հուլիսի վերջին «Արբատ» գումարտակի հրամանատար Արմեն Սարգսյանի սպանության գործը վերաորակել է որպես ահաբեկչական գործողություն։ Սկզբնապես գործը քննվում էր սպանության և զենքի անօրինական շրջանառության հոդվածներով։