Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց


Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
Օգոստոս 15 08:12 2025

Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց: Այս  մասին հայտնում են Կարապետյանի փաստաբանական թիմի անդամները:

Այդպիսի որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։

Կարապետյանի փաստաբանը հայտնեց, որ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկած առկա է առաջին կոչի վերաբերյալլ մեղադրանքում,  իսկ Կարապետյանին առաջադրված մյուս մեղադրանքներում, ըստ դատարանի, բացակայում է հիմնավոր կասկածը: 

Պաշտպանական կողմը վաղը կդիմի ՀՀ Վերաքննիչ դատարան, հատուկ վերանայման բողոք է ներկայացնելու: