Նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, նոր հետո, որպես քաղաքացի, հավատացյալ վերջնագրիր՝ ում ուզես, ասպատակիր՝ ուր ուզես. Րաֆֆի Հովհաննիսյան


Նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, նոր հետո, որպես քաղաքացի, հավատացյալ վերջնագրիր՝ ում ուզես, ասպատակիր՝ ուր ուզես. Րաֆֆի Հովհաննիսյան
Հուլիս 22 13:39 2025

Աստծո առջեւ ուխտդ դրժելու, բարձրագույն կոչմանդ անհավատարիմ լինելու, մեղքերիդ քավությունը մեկնարկելու համար դու նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, հանրապետությունը: Նոր հետո, որպես քաղաքացի, հավատացյալ կամ անկարգավիճակ, վերջնագրիր՝ ում ուզես, ասպատակիր՝ ուր ուզես: Արդեն առանց դիմակների, զենքի, օրենքի խեղմամբ պետությունից թռցրած իրավասության եւ բռնամիջոցների:

 

Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը եւ երկրպագությունը:

 

Առաջինը դու ես եւ, ուրեմն, դու պետք է լինես: Հերթը քեզնից է սկսվում:

 

Ճամփա տուր, «եղբայր», ժամանակով իմ հաջորդ, էությամբ՝ իմ նախկին»:

 

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան 

 

22 հուլիսի 2025

Երեւան