«Չտրվել սադրանքներին, հավատով ու աղոթական ոգով համախմբվել». ՔՊ-ական Ռուբինյանը հերթական գրառումն է արել ընդդեմ Վեհափառ Հայրապետի ու Եկեղեցու


«Չտրվել սադրանքներին, հավատով ու աղոթական ոգով համախմբվել». ՔՊ-ական Ռուբինյանը հերթական գրառումն է արել ընդդեմ Վեհափառ Հայրապետի ու Եկեղեցու
Հուլիս 21 21:05 2025

Ազգային ժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այսօրվա հայտարարությանն ու հերթական անգամ եկեղեցու դեմ գրառում կատարել։

 

«Հորդորում ենք Կտրիճ Ներսիսյանին ու իրեն պաշտպանող խմբակին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել Կտրիճ Ներսիսյանի ուխտազանցության, ինչպես նաև եկեղեցու մի շարք սպասավորների` ահաբեկչության ու հեղաշրջման պլանավորման մեջ առերևույթ մասնակցության արդյունքում Հայ Առաքելական Եկեղեցու առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։

 

Միաժամանակ դիմում ենք եկեղեցական իրավասու մարմիններին և եկեղեցականներին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաեկեղեցական այս ընթացքը։

 

Գնահատում ենք բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր Եկեղեցին և նախանձախնդրությունը՝ ուխտազանցներից ու ահաբեկչության պաշտպաններից պաշտպանելու համայն հայության հոգևոր կենտրոնն ու մեր նվիրական սրբությունները։

 

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին չտրվել ուխտազանց Կտրիճ Ներսիսյանի ու իր մարդ գյուլլել տենչացող որոշ ենթակաների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար։

 

Վեհարանը` վեհի»,- գրել է ՔՊ-ականը։