Եկեղեցին փորձել են ոչնչացնել օսմանցիները, մոնղոլները... հիմա հայն է փորձում․ չլսված բան է. Մարգարիտա Սիմոնյան


Եկեղեցին փորձել են ոչնչացնել օսմանցիները, մոնղոլները... հիմա հայն է փորձում․ չլսված բան է. Մարգարիտա Սիմոնյան
Հուլիս 21 15:32 2025

Հայ առաքելական եկեղեցին և հայերին շատերն են փորձել ոչնչացնել` պարսիկները, օսմանցիները, հռոմեացիները, պարթևները, մոնղոլները... բայց 2000 տարվա ընթացքում ոչ մեկին դա չի հաջողվել։ Իսկ հիմա, 2000 տարի անց եկեղեցին փորձում է ոչնչացնել մի մարդ, ով իրեն հայ է կոչում և իրականում էլ ծագումով հայ է։ Սա արդեն չլսված բան է.  «Ռոսիա 1»-ի եթերում ասել է RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Նա պնդել է, որ «Էֆենդի Փաշինյանը ոչ միայն իր ժողովրդի, այլև իր հավատքի դավաճանն է»։

Սիմոնյանը նշել է, որ եթե հայերը դուրս չգան փողոց և չհեռացնեն Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը։ «Հայաստան պետությունը կարող է մնալ միայն պատմության էջերում։ Մենք այնժամ կկարդանք դրա մասին միայն դասագրքերում»,-ասել է նա։