Սամվել Բաբայանի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել․ «Հրապարակ»


Սամվել Բաբայանի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել․ «Հրապարակ»
Հուլիս 23 09:00 2025

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Գրել էինք, որ Վահրամ Խորխոռունու սպանության «բացահայտմամբ» իշխանությունը սուր է կախել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխին, քանի որ կալանավորվածները նրա մտերիմներն են, մասնավորապես, Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանը, թեեւ նրանց հարաբերությունները հետագայում խզվել են:

 

Մեզ պատմեցին, որ սեւ կատու է անցել նաեւ Փաշինյանի ու Սամվել Բաբայանի միջեւ։

 

Մի ժամանակ նրանց հարաբերությունները ջերմացել էին, եւ Փաշինյանն անգամ Բաբայանի հետ կապված պլաններ ուներ, ուզում էր 2026 -ի ընտրություններից առաջ նրա միջոցով համախմբել արցախցիներին եւ այդ էլեկտորատը հօգուտ ՔՊ-ի օգտագործել, սակայն Բաբայանը որոշել է իշխանության հետ որոշ հարցերում համագործակցել, բայց ոմանց մոտ քննադատել, անգամ հայհոյել-վիրավորել է Փաշինյանին՝ փորձելով տարանջատվել նրանից:

 

Դա, բնականաբար, գցել են Փաշինյանի ականջը, եւ նա որոշել է պատժել Բաբայանին, հատկապես որ նրան չի հաջողվել արցախցիների մերան դառնալ։