Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերն՝ Աղավնոն ու Սուսը, այսօր արդեն Ադրբեջանին են անցել: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերից ենք տեղականում, որ հայկական բնակավայրերում արդեն ադրբեջանական զորք է տեղակայվել: Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են զինվորականները ողջունում օկուպացված Բերձոր քաղաքից:
Համացանցում լուսանկար է տարածվել, թե ինչպես է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ձեռքսեղմումով դիմավորում ադրբեջանցի պաշտոնյային՝ այսպես ասած «Բերձորի հանձնում ընդունումն անում»: