Հայկական Բերձորում, Աղավնոյում ու Ներքին Սուսում էթնիկ զտումներ անելուց հետո ադրբեջանական զորքերը ներխուժել ու տեղակայվել են այդ բնակավայրերում։
«Աղավնոն և Ներքին Սուսը վերահսկողության տակ են վերցված։ Ադրբեջանական բանակը տեղակայվել է Բերձոր քաղաքում»,-թվիթերում գրել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը։
Համացանցում տարածվել են նաև ադրբեջանական օկուպացիոն զորքերի՝ հայաթափված բնակավայրեր ներխուժելու տեսանյութերը։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում