Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետո ռուսները կսկսեն խորախորհուրդ տեսություններ կառուցել, թե բա… Սորոսը հակառուսականություն է առաջացնում Հայաստանում, թե բա… արևմտյան հետքն ու փողերը…
Հա՛, հասկացանք, ՀՀ իշխանությունները մի կողմ են քաշվել Բերձորի խնդրից, ԲԱՅՑ ԴՈՒՔ ԵՔ, ՉԷ՞, ՌՈՒՍՆԵՐ, պաշտոնական Ստեփանակերտի տերը, դուք եք, չէ՞, ու դուք փաստացի հանձնում եք Բերձորը՝ իր հարակից բնակավայրերով: Դուք եք, չէ՞, ես չեմ, մոզամբիկցին չէ և նույնիսկ բելոռուսը չէ՝ ՀԵՆՑ ԴՈՒՔ ԵՔ, որ հայերի գլխին ա՛յ սենց օյին եք խաղում, իսկ հետո էլ ցինիզմը հասցնում եք նրան, որ ադրբեջանական հրշեջ մեքենաներ եք բերում, որ, ինչ է, սեփական տունը թուրքին թողնող ու ցավից տապակվող տեղի հայը իր նույն այդ տունը չայրի:
Ոնց որ ՁԵՌ ԱՌՆԵՔ՝ հայերին ու նրանց շահերը զոհելու հաշվին փորձելով ժամանակ շահել և հայերի վերքերի վրա աղ ցանելով: Հայերին հիմարի տեղ մի՛ դրեք, հայերն ամեն ինչ տեսնում և հասկանում են…
Թե բա… Սորոսը – ձեզնից էլ լավ Սորո՞ս»: