Սահման պահողին՝ վրան, պաշտոնյային՝ էլեկտրոմոբիլ. ո՞ւր են ուղղվելու բյուջեի գումարները


Սահման պահողին՝ վրան, պաշտոնյային՝ էլեկտրոմոբիլ. ո՞ւր են ուղղվելու բյուջեի գումարները
Հոկտեմբեր 20 19:45 2021

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ պետական ծառայողների ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրոմոբիլներով: 2018 թվականից և մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա: Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ` Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4.5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:

Ծրագրի շրջանակում կառավարության կարիքների համար ձեռք կբերվի նաև 12 էլեկտրական շարժիչով մեքենա, կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան։

Ինչպես տեսնում ենք՝ կառավարության առաջնահերթությունները ակնհայտ են: Սահմանին ձմռանն ընդառաջ վրաններում հերթապահող զինծառայողները կարող են սպասել, կարևորը` ծախսերը կրճատելու նպատակով ծառայողական ավտոմեքենաները փոխարինելն է, և դրա վրա բյուջեից շուրջ 1 միլիոն դոլար հատկացնելը: Հետաքրքիր է, որ հիմքում դրված է հենց ծախսի կրճատման տրամաբանությունը, այլ ոչ թե օրինակ՝ բնապահպանական խնդիրների լուծումը: Եվ դա հասկանալի է. այս փոփոխությունը որևէ խնդիր չի լուծելու: Երկրում, որտեղ չկա մարտկոցների վերամշակման հնարավորություն և պրակտիկա, այդ խնդիրները միայն ավելանալու են:

Lurer.com